Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 4-ին և 5-ին՝ ժամը 14:30-ից մինչև 18:00‚ փակ կլինի երթևեկության համար։
Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն