Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ՞ր…Այդ ձեռքերդ լվացիք հա՞ փաստորեն Արցախից». Տարոն Սիմոնյան

Փետրվար 03,2021 12:42

«Ինձ մոտ տպավորություն է, որ մինչեւ սեպտեմբերի 27-ը առկա իրավիճակում մենք էինք խոչընդոտը տարածաշրջանում առեւտրային տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հիմա մեր շատ գործընկերներ, այդ թվում այս դահլիճում՝ խոսում են, որ հիմա, երբ ամեն ինչ ավարտվեց, կարող ենք խոսել խաղաղության, առեւտուր անելու, տնտեսական հարաբերություններ զարգացնելու մասին: Այդ մենք էինք, հա՞, այս տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության եւ անվտանգության երաշխավորը: Հայաստանն էր, հա՞, ամբողջ խոչընդոտը: Ադրբեջանը եղել եւ շարունակում է մնալ տարածաշրջանի միջազգային անվտանգության եւ խաղաղության երաշխավորը, որովհետեւ ահաբեկչական երկիր է, պատերազմական հանցագործություններ է կատարում ու այս ամենի ֆոնին ասում են՝ գնանք առաջ ու տեսնենք ինչ առեւտուր ենք անում Ադրբեջանի հետ: Եթե այս միտումով եք ուզում քաղաքականություն կառուցեք, ապա ես այստեղ ազգային որեւէ տարր չեմ տեսնում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա ասաց, որ վերջին շրջանում կառավարության անդամներից միայն մեկն է գնացել Արցախ, վարչապետը չի էլ այցելում Ստեփանակերտ՝ տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում. «Ադրբեջանի նախագահը այցելում է Շուշի՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածք, իսկ ՀՀ վարչապետը Ստեփանակերտ չի գնում: 3 ամիս է անցել՝ ՀՀ ֆինանսավորմամբ մի հատ տուն չի կառուցվել Արցախի հանրապետությունում, մասնավոր անձանց միջոցներով՝ միգուցե: Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ՞ր, ֆիզիկական անվտանգության երաշխավորը չէ՞ր: Այդ ձեռքերդ լվացիք, հա՞, փաստորեն Արցախից: Անընդունելի է ձեր վարքագիծը, հարգելի՛ իշխանականներ: Օր առաջ գիտակցեք, որ առանց Արցախ Հայաստան չկա ու առանց Հայաստան Արցախ չկա»:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են կառավարության ներկայացրած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքում փոփոխությունների, ինչպես նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728