Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք բերեիք նախագիծ «Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի մասին», ես կհասկանայի». Տարոն Սիմոնյանը զարմացած է՝ ինչու է կառավարությունը ոչ համարժեք

Փետրվար 03,2021 12:10

Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքում փոփոխությունների, ինչպես նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի համար անհասկանալի էր՝ այս նախագծերի հրատապ ընդունման անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված. «Եթե դուք բերեիք նախագիծ «Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի մասին», ես կհասկանայի: Բերեիք նախագիծ «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների՝ էլի կհասկանայի: Բերեիք բանակաշինության բնագավառում արմատական փոփոխությունների նախագիծ, որովհետեւ մեր առաջնահերթ խնդիրը անվտանգային խնդիրներն են: Ես դատական բարեփոխումների կողմնակից եմ, բայց առաջնահերթ կարգով այս հարցի քննարկումը չեմ հասկանում ու հատկապես այս բովանդակության, մի հատ հիմնավորեք, խնդրում եմ»:

RA National Assembly building took place

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը զեկուցող էր, պատասխանեց, որ դատական ծանրաբեռնվածության հարցը մեկուկես տարի է՝ քննարկում են, պատգամավորներն անընդհատ բողոքում են, որ գործերի քննությունը երկար է տեւում. «Հիմա մենք այդ հարցը մոտ ենք լուծելուn, դրա համար էլ հրատապ է: Դատական ծանրաբեռնվածության հարցը առաջնահերթ է»:

Տարոն Սիմոնյանն արձագանքեց. «Եթե այս տեքստն ասեիք մեկ-երկու տարի առաջ, ես կհամաձայնեի: Հիմա արմատական փոփոխություններ ենք տեղի ունեցել թե՛ տարածաշրջանում, թե՛ Հայաստանում, թե՛ պետականաշինության գործում: Մենք էլ պիտի վերանայենք, չէ՞ մեր առաջնահերթությունները»:

Տարոն Սիմոնյանը հիշեց, թե որ նախագծերը պետք է բերեին. «Հիմա սահմանամերձ համայնքների հետ կապված խնդիր ունենք, զենքի կրման անհրաժեշտության հետ կապված խնդիր ունենք, բանակ կառուցելու նոր խնդիր ունենք մեր առջեւ դրված ու այդ ամեն ինչը օրենքի մակարդակով պետք է անեինք»:

RA National Assembly building took place

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն էլ դժգոհեց, որ դատական բարեփոխումների կարկատաններ են անում ու հարցրեց՝ երկա՞ր եք նման կարկատաններ անելու: Բադասյանը չհամաձայնեց գնահատականին ու ասաց. «Մեծ խնդիր ունենք հանրային վստահությունը բարձրացնենք դատական համակարգի նկատմամբ: Սա անակնկալ չի, բացահայտում չի: Եթե դուք այլ մոդել ունեք կոնցեպտուալ, ես առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք, որ կարկատաններով չլինի: Հանրությունը, կարծում եմ, կաջակցի ձեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728