Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմքայլական պատգամավորները շփվում են, ապրում, կարծես չի եղել նոյեմբերի 9-ը». բողոքի ցույց՝ ԱԺ-ի դիմաց

Փետրվար 03,2021 11:25

Այս պահին Հայրենիքի փրկության շարժման անդամները Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան փողոցում իրականացնում են բողոքի ցույց:

Նրանք ցանկանում էին խոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարան, քանի որ ըստ նրանց՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստով հակապետական օրինագծեր են անցկացնելու:

Քիչ առաջ վեճ ծավալվեց քաղաքացիներից մեկի և ոստիկանների միջև: Ոստիկանները նրան պահանջ ներկայացրին բարձրանալ մայթ, նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ ինքը ՀՀ քաղաքացի է, և որտեղ ցանկանա՝ այնտեղ կկանգնի: Ի վերջո, նրան բերման ենթարկեցին:

Հետո պարզվեց՝ նա «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանն է:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ նորմալ երկրի ղեկավարն այս պահին արտահերթ նիստով կբերեր գերիների հարցը, սոցիալական խնդիրներին, բանակաշինությանը վերաբերող հարցեր, բայց նրանք բերում են իր բնորոշմամբ՝ կալանքի դատարանների հարցը: Նա շարունակեց. «Այս իրավիճակում, փաստորեն, ԱԺ ամենակարևոր խնդիրը կալանքի դատարաններ ստեղծելն է, որոնք կզբաղվեն նրանով, որ այլախոհներին ավելի հեշտ ճաղերի հետևում կարողանան նստեցնել»:

Խոսելով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի՝ Եգոր Կուրոպտեւի «Սահմանային ԶՈՆԱ» նախագծի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս. Նոր սպառնալիքներ և նոր հնարավորություններ» առցանց համաժողովին արված հայտարարությունների մասին, Հայկ Մամիջանյանն ասաց. «Այն էլ նման միջազգային հարթակում այդ անձը նման բան ասելու իրավունք չուներ»:

Հիշեցմանը՝ հրապարակումներ եղան, որ Հայրենիքի փրկության շարժումը լուծարվում է, նա արձագանքեց՝ շարժումն աշխատում է, ունեն հաջողություններ:

Խոսելով ոստիկանական մեծաթիվ ուժերի կենտրոնացման մասին՝ Հայկ Մամիջանյանն ասաց՝ նրանց հետ համատեղ են ցույց անում. 1000 հոգի շարժումն է բերում, 1000 հոգի ոստիկաններն են:

Ցուցարարները մտահոգված ու վրդովված են՝ այսօր իմքայլական պատգամավորները շփվում են, ապրում, կարծես չի եղել նոյեմբերի 9-ը, ոչինչ չեն անում գերիների վերադարձի համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728