Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցների էլիտարացման հետեւանքով լավ կրթություն ստանալու հնարավորությունից առավելապես կզրկվեն մարզերի երեխաները»․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 03,2021 11:12

Ոչ պետական կրթությունը հասանելի կլինի միայն ապահով խավին, մասնավոր  ուսհասատություններին վերաբերող փոփոխությամբ կնվազեցվեն ոչ միայն պետության եկամուտները, այլեւ կտուժի տնտեսության մի ամբողջ հատված․ «Հայկական ժամանակի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ուսում» դպրոցի հիմնադիր Հայկազ Նավասարդյանը:

Ըստ ՀՀ վարչապետի՝ 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի՝ կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (20 տոկոս)։

Հայկազ Նավասարդյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց, որ այստեղ ամենատուժող օղակը կդառնա մասնավոր դպրոցը:

Ըստ նրա, հաշվի առնելով նախատեսվող փոփոխության պահանջը՝ մասնավոր դպրոցները ստիպված կլինեն 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարները։ Արդյունքում շատ ծնողներ միգուցե արդեն ստիպված լինեն իրենց երեխաներին հանել մասնավոր դպրոցներից:

Հայկազ Նավասարդյանը նաեւ կանխատեսում է, որ մասնավոր դպրոցներում դասարանների կրճատմանը զուգահեռ անհրաժեշտություն կառաջանա նվազեցնել ուսուցիչների թիվը, իսկ այդ դեպքում պետությունը կզրկվի եկամտահարկից առաջացող բավական մեծ գումարից, աշխատանքից զրկված ուսուցիչն էլ ստիպված կլինի աշխատել որպես կրկնուսույց՝ հայտնվելով «ստվերում»։

Ըստ Նավասարդյանի՝ դպրոցների էլիտարացման հետեւանքով լավ կրթություն ստանալու հնարավորությունից առավելապես կզրկվեն մարզերի երեխաները, եւ դա այն դեպքում, երբ գիտական ներուժը հենց մարզերում ծնված մարդիկ են ունենում։

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728