Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավոր ու պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր Գերագույն հրամանատարի աթոռին նստեցրին բանակում չծառայած և քաղաքականության մեջ որևէ հետք չունեցող մարդու. Սենոր Հասրաթյան

Փետրվար 03,2021 10:52

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ռազմական, թե քաղաքական այն գործիչները, ովքեր զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, փորձում են ինչ-որ կերպ արդարանալ պատերազմում կրած պարտության մեղքն իրենցից հեռացնելով, մեղմ ասած՝ անբարոյականություն է:

Այն, որ գլխավոր մեղավորը և պատասխանատուն հայտնի է, դրա մասին երկու կարծիք դժվար թե լինի:

Բայց դա ամենևին չի նշանակում, որ պատասխանատուների և մեղավորների շարքը սկսվում և ավարտվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձով… Ավելին ասեմ, մեղավոր ու պատասխանատու ենք յուրաքանչյուրս՝ մեր չափով…

Մեղավոր ու պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր Գերագույն հրամանատարի աթոռին նստեցրին բանակում չծառայած և քաղաքականության մեջ որևէ հետք չունեցող մարդու, մեղավոր և պատասխանատու է Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, հանձին՝ Գերագույն գլխավոր հրամանատարի, որը հանդուրժում և կատարում էր մարտադաշտում տեղի ունեցող զարգացումներից անտեղյակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրահանգները, մեղավոր ու պատասխանատու են հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարությունն ու զինված ուժերի Գլխավոր շտաբի, զորամիավորումների և միավորումների բոլոր այն հրամանատարներն ու բարձրաստիճան սպաները, ովքեր՝ ելնելով ստեղծված իրավիճակից, պարտավոր էին ընդունել ինքնուրույն և ճիշտ որոշումներ, բայց չընդունեցին և, վերջապես՝ առավել քան մեղավոր ու պատասխանատու է նա, ով այսքանից հետո փորձում է արդարացնել նրան ու նրանց, ով և ովքեր գիտակցաբար, թե անգիտակցաբար մեր Հայրենիքը հասցրին այս ծանրագույն վիճակին…

Հ.Գ.– …Այս ծանրագույն վիճակի համար մեղավոր ու պատասխանատու եմ նաև ես, և բոլոր այն պաշտոնաթող գեներալներն ու ռազմական հարուստ կենսափորձ և անառարկելի հեղինակություն ունեցող զորավարները, որոնք տեսնելով, թե իրականում ինչ է կատարվում երկրի ու բանակի հետ, փորձում էին ինչ-որ բան անել, սակայն չէին կարողանում…

Չէին կարողանում, որովհետև ինչ-որ մեկի թեթև ձեռքով օտարված լինելով զինված ուժերից, զրկված էին օրենքով ամրագրված որևէ իրավունքից և պարտականությունից… Բայց… միևնույն է… մեղավոր ենք…

Մեղավոր ենք, քանզի հանդուրժեցինք ոմն մեկին մեզ դարձնել այսպիսին…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728