Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հիմնականում մեկնում են արտագնա աշխատանքի, սա չի կարելի արտագաղթ համարել». «Ժամանակ»

Փետրվար 03,2021 10:45
artagaxt

Դեպի Ռուսաստանի Դաշնություն ավիատոմսերի գները գնալով աճում են։

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչը տոմսերի բարձր գինը պատճառաբանում էր պահանջարկով։ Նրա խոսքով՝ քանի որ պահանջարկը բարձր է, տոմսերը արագ են սպառվում, և մնացել են միայն թանկ տոմսերը։ Այսինքն՝ սկզբում վաճառվել են էկոնոմ դասի էժան տոմսերը, ապա սկսել են թանկ կարգերը վաճառվել։ Դրա համար տպավորություն է ստեղծվում, թե տոմսերի գները արհեստականորեն բարձրացել են։

«Դի ընդ վի թրեվլ» տուրիստական գործակալության տնօրեն Վահե Երիցյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ տոմսերի բարձր գինը պայմանավորված է բացառապես պահանջարկով. «Մատչելի տոմսերն արդեն վաճառվել են։ Երևան-Մոսկվա ուղղության համար այսօրվա վերջին էժան տոմսը 190 հազար դրամ էր։ Մնացած տոմսերը սկսում են 250 հազարից։ Հիմնական պատճառն այն է, որ ժամկետը մինչև մարտի 1-ն է։ Եթե մի փոքր երկար լիներ ժամանակը, ասենք՝ մինչև ապրիլ, ապա նման թանկացում չէր լինի»։

Երիցյանը փոխանցեց, որ Հայաստանից հիմնականում մեկնում են Մոսկվա, Սոչի, Կրասնոդար և Ռոստով։ Մեկնողների 95 տոկոսը տոմսերը գնում է մեկ ուղղությամբ՝ դեպի ՌԴ, նրանց 90 տոկոսն էլ տղամարդիկ են։  Շատ քչերն են տոմս գնում վերադարձով։

Վահե Երիցյանի խոսքով՝ տոմս գնելու նպատակով իրենց ընկերություն զանգահարած բոլոր քաղաքացիների հետ իրենք խոսում են, պատասխանում են բոլոր զանգերին, և այդ զանգերից, խոսակցություններից վստահաբար կարելի է ասել, որ այս օրերին ՌԴ մեկնողների հիմնական մասը՝ 95 և ավելի տոկոսը, մեկնում է արտագնա աշխատանքի: «Ամեն տարի էլ այդ մարդիկ մեկնում են։ Ուղղակի որ արգելք է եղել, չեն կարողացել գնալ, հիմա մեկ ամսով պատուհան է բացվել, ու բոլորը գնում են, բայց նրանք հիմնականում մեկնում են արտագնա աշխատանքի։ Սա չի կարելի արտագաղթ համարել»,- ասաց Երիցյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728