Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամեմատ ավելի բազմանշանակ են Կարսի զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 03,2021 10:34

Հայաստանի հարակից Կարսում Թուրքիան եւ Ադրբեջանը սկսել են տասնօրյա համատեղ զորավարժությունները:

Զորավարժությունների ուղերձի ռազմական կողմն այն է, որ երկու երկրների զորքերի հրամանատարաշտաբային համատեղ փոխգործակցության արդյունավետությունն է ստուգվում, ինչպես նաեւ զորքերի մարտունակությունն է բարձրացվում: Անհամեմատ ավելի բազմանշանակ են զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները: Եթե այն նպատակ է հետապնդում ճնշում գործադրել Հայաստանի վրա եռակողմ հայտարարության դրույթները կատարելու եւ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, լոգիստիկ ենթակառուցվածքները բացելու ուղղությամբ, ապա դա տրամաբանական չէ: Քանի որ նման հարցերը մի կողմից ամրագրված են միակ իրավական ուժ ունեցող եռակողմ հայտարարության մեջ, որի կետերի կատարումը եթե խախտող էլ կա, ապա դա, միանշանակ, Ադրբեջանն է: Եթե դիտարկենք այն տարբերակը, որ զորավարժություններն ուղղված են Հայաստանի արեւմտյան սահմանների դեմ, ապա դա ուղղակիորեն նշանակում է Ռուսաստանի հետ առճակատման նախապատրաստություն, քանզի հայտնի է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրով այդ սահմանի վերահսկողությունը իրականացնում են ռուսական սահմանապահ զորքերը եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728