Երեկ հայտնի դարձավ, որ անվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի առողջական վիճակը` ոստիկանների կողմից քաշքշուկից հետո, վատացել է, եւ նա սրտի կաթված է ստացել։
Սակայն վիրահատությունը բարեհաջող է անցել, եւ նա հարցին, թե ինչպես է իրեն զգում, ասաց․ «Հիանալի եւ աննման։ Ախպեր, ես ո՞նց կարամ դուշման ուրախացնեմ, հլը ազգը փրկելու գործ ունենք, հայրենիքը վերադարձնելու գործ ունենք։ Բժիշկներն ասում էին՝ մնա, ասացի՝ թողեք ես գնամ, իմ տանը պառկեմ։ Դեղեր են նշանակել»։
– Ոստիկանների կողմից Ձեզ քաշքշելու հետեւա՞նքն էր, թե՞ կապ չուներ դրա հետ։
– Ես շա՞տ գիտեմ, ցավդ տանեմ։ Ինձ թվում ա՝ էդ դատախազների կռիսական պահելն էր, որ դատարանում ինձ ջղայնացրին, դատավորն էլ հանեց դուրս։
Կարդացեք նաև
Գնդապետի, փոխգնդապետի ուսադիրներով երեխեքը եկել, ինձ բան էին ուզում բացատրել, մթոմ կառավարության շենքն էի գրավում։ Ասում եմ՝ արա, ես տուրուդմփոցի մասնագետ եմ, էնտեղ ավտոմատշիկներ են կանգնած, ես ո՞նց կարամ գրավեմ, ոստիկաններն ինձ բրթեցին-քցեցին էն կողմի վրա, կռիվ սարքեցին հետներս։ Մի խոսքով՝ էսպիսի հիմար վիճակ։
Դատարանում էլ 3 հատ երեխեք էին եկել՝ դատախազներ, 30 տարեկան․․․ վիզ դրած, իբր թե ես շենք-շինություն եմ գրավել կամ նախաձեռնել եմ, որ գրավեմ։ Ասի՝ արա, գժվե՞լ եք դուք, էդ դուք ինձ բրթեցիք-քցեցիք․․․
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում