Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից հետո չգիտես ինչպես գծվող նոր սահմանները ստիպում են անհանգստանալ Սեւանի ճակատագրով արդեն բոլորովին այլ տեսակետից. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 03,2021 09:00

«Շրջակա միջավայրի նախարարությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն տարածեց, որ հենց այդ օրվանից նոր թափով մեկնարկում են Սեւանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրների լուծմանն ուղղված գործընթացները։ Նախարարի  մոտ Սեւանա լճի ափամերձ տարածքներում գույքագրված շենք-շինությունների, դրանց վարձակալման իրավունքների տրամադրման  եւ ապօրինի շինությունների  ապամոնտաժման թեմայով խորհրդակցություն էր տեղի ունեցել։

Ինչպես «ՀՀ»-ն է միշտ ու ճիշտ ձեւակերպում՝ Սեւանի նշանակությունը համազգային է, տարածաշրջանի կտրվածքով այն կլիմայաստեղծ դեր ունի, եւ քանի որ Սեւանի խնդիրը ազգային է, ուստի ամեն լուծում պետք է ազգային շահին միտված լինի։ Այն հարցերը, որ խորհրդակցությունում են դրվել, անշուշտ, կարեւոր են։ Բայց դրանք նոր չեն, միշտ են քննարկվել։ Արդյո՞ք հետպատերազմյան շրջանում առաջնահերթությունները չեն փոխվել։ Խոսքն, օրինակ, այն մասին է, որ պատերազմից հետո չգիտես ինչպես գծվող նոր սահմանները ստիպում են անհանգստանալ Սեւանի ճակատագրով արդեն բոլորովին այլ տեսակետից․ սահմանը մոտեցել է, եւ գետաբերանների անվտանգությունն այլեւս վտանգված է։ Համապատկերում հայտնի է Արփայի ու Որոտանի խնդիրը։ Հաշվի առնելով թշնամու՝ մեր հանդեպ մոլի հայատյաց քաղաքականությունը, ընդհանրապես թունավորման դեպքերը բացառել չենք կարող։

Ուստի՝ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս վերահսկել գործընթացը՝ Սեւանը չվտանգելու համար։ Չմոռանանք, այս դարը հիդրոահաբեկչական դար է նաեւ, եւ քաղցրահամ ջրային պաշարները ռազմավարական նշանակություն ունեն։ Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց կ. գ. դ., պրոֆեսոր., ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանին»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728