Լրահոս
Օրվա լրահոսը

Ճի՞շտ եք համարում, որ այնպիսի կարեւոր գործ, ինչպիսինն է բանակին զենքի մատակարարումը, մենաշնորհային լինի. հարց Արտակ Դավթյանին. «Հայկական ժամանակ»

Փետրվար 03,2021 08:30

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մինչ այս պահը չի մեկնաբանել իր նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի՝ նույն ինքը «Պատրոն Դավոյի» հետ կապված կոռուպցիոն սկանդալը:

Զրուցեցինք 2018-ի հունիսից ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանի հետ: Վերջինս ոչ միայն պնդեց, որ տեղյակ չի եղել՝ մատակարարված զենքի անորակ լինելուց, այլեւ ասաց՝ չի իմացել, որ Դավիթ Գալստյանը նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն է եղել:

– Քանի որ համընկնում են ձեր պաշտոնավարման եւ բանակին, ըստ ԱԱԾ-ի, նրա կողմից անորակ զենքի մատակարարման տարեթվերը՝ ինչ-որ տեղեկություններ ունե՞ք հանգամանքների վերաբերյալ: Տեղյակ եղե՞լ եք, որ մատակարարված զենքով հնարավոր չի եղել մարտական խնդիրներ լուծել:

– Ես էդպիսի տեղեկատվություն չունեմ: Զինամթերքն ընդունում է հանձնաժողովը, պայմանագրերը կնքում են պաշտպանության նախարարությունում: Եթե մասնագետները համարում են, որ դա կիրառելի է՝ ընդունում են, եթե համարում են կիրառելի չէ՝ չեն ընդունում:

– Պարոն Դավթյան, հիմա դուք պաշտոնյա չեք: Էսպես հեռվից նայելով ճի՞շտ եք համարում, որ այնպիսի կարեւոր գործ, ինչպիսինն է բանակին զենքի մատակարարումը, մենաշնորհային լինի:

– Ո՞վ է ձեզ խանգարում, որ դուք դա կատարեք, դուք փորձել եք՝ ձեզ թույլ չե՞ն տվել: Ինչ-որ մեկը ձեզ խանգարո՞ւմ է, դուք փող աշխատեք, դուք գործը արեք:

– Ես՝ ոչ, բայց մյուսները միգուցե փորձել են, նախարարությունը չի՞ հաստատել էդ գործարքը:

– Ո՞նց եք պատկերացնում, եթե կա պահանջարկ եւ կա առաջարկ՝ ավելի հարմար գնով գնելու գնում են թա՞նկը: Էդպես ո՞նց կլինի, Գնումների մասին օրենք կա, հնարավոր չի:

– Բայց եթե գինն է կարեւորվում, որակը չի՞ տուժում:

– Դա այնպիսի ոլորտ է, որտեղ ամեն ինչը նշանակություն ունի՝ ե՛ւ որակը՝ առաջին հերթին, ե՛ւ գինը, ե՛ւ մնացածը: Անորակ ապրանքը այստեղ մարդու կյանքի հետ է կապված:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728