Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարի գնաճը կազմել է 3.7%, այս տարի կանխատեսվում է 4%

Փետրվար 02,2021 17:22

Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 2-ի նիստում որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25% կետով՝ սահմանելով 5.5%: Այս մասին այսօր ԿԲ-ում հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

2020 թվականի դեկտեմբերին, ըստ ԿԲ-ի, արձանագրվել է 3.4% գնաճ՝ պայմանավորված հիմնականում ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12 ամսյա գնաճը տարեվերջին կազմել է 3.7%։

Պարոն Գալստյանի խոսքով․ «Միջազգային հումքային ու ապրանքային շուկաներում շարունակվում են դրսեւորվել գնաճային միտումներ, ինչը մեր գործընկեր երկրներում արտահայտվում է սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմամբ։ Արտաքին աշխարհից Հայաստանի տնտեսության վրա այսօր էլ պահպանվում է գնաճային ազդեցությունը»։

ԿԲ նախագահն ասաց, որ 4-րդ եռամսյակում ՀՀ ռազմական դրության հաստատմամբ, կորոնավիրուսի համավարակի տարածման եւ տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մեծ անորոշության պարագայում արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն, տնտեսական անկումը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի նվազումով՝ արտացոլելով նաեւ թույլ պահանջարկ․ «Կանխատեսվում է, որ ներքին պահանջարկի վրա լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղումը»։

Գնաճը, ինչպես ԿԲ նախագահն ասաց, տեսանելի կանխատեսվող հորիզոնում կգտնվի նպատակային 4% սահմաններում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728