Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը` «Անհրաժեշտ չհետաձգվող գործողություններ հայկական վտանգված մշակույթային ժառանգությունները փրկելու համար» վերնագրով բավական սուր ու հետաքրքիր հոդված է հրապարակել Communications-unlimited.nl կայքում: Լուսանկարը կայքին ևս դեսպանությունն է տրամադրել:
Հոդվածում ուշադրություն է հրավիրվում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն ուղեկցվել է սարսափելի ռազմական հանցագործություններով, Մերձավոր Արևելքից հազարավոր ջիհադիստ-վարձկանների ներգրավմամբ, մարդասիրական ճգնաժամ ստեղծելով, ոչնչացնելով մշակութային և կրոնական արժեքները, փորձելով խաբել խուլ և կույր «քաղաքակիրթ աշխարհին», դրան զուգահեռ ցինիկաբար ցուցադրել իրենց կեղծ «հանդուրժողականությունն ու ներդրումը քրիստոնեության աշխարհում»:
Դեսպան Բալայանը քննադատում է Ադրբեջանի երեսպաշտությունը, որ պնդում է, իբր Լեռնային Ղարաբաղի հայերն իր քաղաքացիներն են, մինչդեռ ոտնակոխ է տալիս նրանց հազարամյա հին մշակույթն ու կրոնական ժառանգությունը, աշխարհում առաջին քրիստոնյա ազգին ենթարկելով ոչնչացման կամ տեղահանման:
Թեև տարածաշրջանում զինադադար է հաստատվել նոյեմբերի 10-ից, մինչ այժմ Ադրբեջանը դեմ է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը՝ «մշակութային նշանակալի արժեքների նախնական գույքագրում, որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պահպանման միջոց»:
Կարդացեք նաև
Աշխարհի ամենաազդեցիկ պարբերականները` Art Magazine- ը, Smithsonian Magazine- ը, իրենց տագնապը հայտնեցին Ադրբեջանի գրավյալ տարածքներում հայկական ժառանգության սպառնացող վերացման կապակցությամբ:
ԻԿՕՄՕՍ-ը և նրա գործընկեր կազմակերպությունները, ինչպես նաև Եվրոպա Նոստրան հատուկ հայտարարություններ տարածեցին` կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել` վտանգված վայրերը պաշտպանելու համար:
Ի հեճուկս միջազգային հանրության կողմից ակնկալվող քայլի, Ադրբեջանի մշակույթի նախարարը թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտահայտեց Բաքվի հիասթափությունը «արևմտյան լրատվամիջոցների և մշակութային անձանց կողմից բարձրացված վերաբերմունքի և մտահոգությունների կապակցությամբ Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության հետ կապված»: Նախարարը նաև հերքում է, որ քրիստոնեական ժառանգությունը հայկական է, փոխարենը պնդում է, որ դա ալբանական ժառանգություն է:
Վերջերս Արցախի օմբուդսմենի գրասենյակը համապարփակ զեկույց է հրապարակել Ադրբեջանի կողմից վերահսկողության տակ հայտնված և 457 գերակշիռ հայկական պատմամշակութային անշարժ հուշարձանների վերաբերյալ, որոնք, բնականաբար, այժմ վտանգված են, քանի որ Ալիևի ռեժիմը արգելափակում է ցանկացած անկախ փորձագետի մուտքն իրենց երկիր:
Մշակութային ժառանգության նկատմամբ, ինչպես որ պատերազմի ժամանակ Ալիևի ռեժիմը կիրառում է ահաբեկիչների կողմից լայնորեն կիրառվող ոչնչացման մեթոդները:
Աֆղանստանում ՝ Բամիանի հովտում Բուդդայի արձանների ոչնչացումից մի քանի տարի անց, 2005 թ.-ին միջազգային հանրության և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրատես աչքի առջև Ադրբեջանը ավիրեց Նախիջևանի միջնադարյան հայկական գերեզմանատունը ՝ ապամոնտաժելով և գետը նետելով հազարավոր անգին պատմական մասունքներ:
Վերոհիշյալ անխուսափելի փաստերը մանրակրկիտ ուսումնասիրելով և զուգահեռներ անցկացնելով քրիստոնեական սրբավայրերի վերականգնման Ադրբեջանի ֆինանսական ներդրման ծրագրերը այն մասին են ասում, որ «Կրակի երկրի» թվացյալ հանդուրժողականությունը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնող ծխածածկույթ՝ շեղելու համար հայկական մշակութային, կրոնական արժեքների վրա բարբարոսական ու սիստեմատիկ հարձակումները Արցախի ու Ադրբեջանի տարածքում:
Հակառակ դեպքում «բազմադավան և հանդուրժող» Ադրբեջանը չէր ապամոնտաժի մասնավորապես մայրաքաղաք Բաքվի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ մյուս մասը չէր վերածի ռեստորանի:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»