Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ պատկան մարմինները պետք է հայտնաբերեն ադրբեջանական ԶՈւ հրամանատարներին, որոնք գործել են Արցախում եւ նրանց նկատմամբ միջազգային քրեական հետախուզում հայտարարեն». Գուրգեն Պետրոսյան. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 02,2021 10:26

«Այն պահից, երբ պատերազմական հանցագործը գտնվում է ԵՄ տարածքում, տվյալ պետության պատկան մարմինները կարող են նրա դեմ ներկայացնել մեղադրանք՝ իր միջազգային հանցագործության համար։ Ելնելով իր պատմական անցյալից՝ Գերմանիան սահմանել է, որ իր տարածքը չի կարող լինել «safe haven» անվտանգ գոտի այն հանցագործների համար, որոնք իրենց պետությունում տարբեր հանգամանքներից ելնելով, չեն ենթարկվում քրեական պատասխանատվության։

«Սա ամենեւին չի նշանակում, թե ՀՀ պատկան մարմինները չպետք է հետաքննեն ադրբեջանցիների կողմից կատարված պատերազմական հանցագործությունները։ Ընդհակառակը, ՀՀ պատկան մարմինները պետք է հայտնաբերեն այն ադրբեջանական ԶՈՒ հրամանատարներին, ինչպես նաեւ ենթականերին, որոնք գործել են Արցախի տարբեր հատվածներում եւ նրանց նկատմամբ միջազգային քրեական հետախուզում հայտարարեն, կամ իրենց հնարավոր մեթոդներով հետեւեն այդ անձանց շարժը դեպի ԵՄ։ Բարեբախտաբար, այսօր թվային տեխնոլոգիաները (forensics) թույլ են տալիս անել այսպիսի հետաքննություններ։ ՀՀ-նն ունի թվային ոլորտի հրաշալի մասնագետներ, այդ մասնագետները պետք է մեծ ծավալով ներգրավվեն հետաքննական գործընթացներում»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։

Գերմանիայի դաշնային դատարանը հունվարի 28-ին որոշում կայացրեց, որ իրավական առումով Գերմանիայի իշխանությունների եւ դատարանների կողմից հնարավոր է քրեական հետապնդում իրականացնել այլ պետությունների ռազմական հանցագործների նկատմամբ։ Այս դատավճռով վերահաստատվեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով է մեղադրյալը եւ որտեղ է հանցագործությունը տեղի ունեցել, միջազգային հանցագործությունը ենթակա է պատասխանատվության…»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728