Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԺԿ-ն կոչ է արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել ԼՂ-ի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը

Փետրվար 01,2021 23:59

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին

Այսօր տեղի է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի հերթական նիստը որին մասնակցելով՝ ներկայացրել եմ Արցախյան պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի հանդուգն պահվածքը և բարձրաձայնել եմ մեր ռազմագերիների և պատանդների խնդիրը:

Նիստի ավարտին ԵԺԿ տարածած մամլո հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ԵԺԿ Քաղաքական համաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին արագացնել դիակների, ռազմագերիների և պատանդների փոխանակումը և պահանջել անմիջապես արձակել նրանց։

Հորդորել են Եվրոպական Հանձնաժողովին հետևողականորեն հետապնդել այդ մարդասիրական խնդիրը Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերություններում:

Կոչ են արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728