Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՀՖՖ անդամ ինը ակումբներ ՀՖՖ-ում առողջացման գործընթաց սկսելու նպատակով հանդես են եկել փետրվարի 1-ին ֆեդերացիայի արտահերթ ժողով անցկացնելու նախաձեռնությամբ, ինչը ՀՖՖ գործկոմը մերժել է: Նախաձեռնող խումբը նաեւ այդ մասին նախապես տեղեկացրել էր նաեւ ՀՖՖ անդամներին:
Այսօր նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, թե ՀՖՖ արտահերթ ժողովն, այնուամենայնիվ, կայացել է Գյումրիում եւ դրան մասնակցել է ՀՖՖ 24 անդամներից 13-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ