Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր պայքարն սկսեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության մասնակիցները: Մեդալների համար պայքարի մեջ ներգրավվել է մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 130 մարզիկ:
Մրցումային առաջին օրը ասպարեզը տրամադրվել էր 55 եւ 61 կգ քաշայիններին: 55 կգ քաշային կարգում երկամարտի 223 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Գառնիկ Չոլաքյանը, իսկ 61 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Անդրանիկ Պապեյանը, որը ցույց է տվել երկամարտի 240 կգ արդյունք:
Վաղը մրցահարթակը տրամադրվելու է 67 եւ 73 կգ քաշային կարգերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ