Շախմատի Հայաստանի 81-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում ավարտվեց 10-րդ տուրը: Միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը սեւերով պարտության մատնեց ետնապահի դերն ստանձնած Ալեն Երեմյանին եւ 7,0 միավորով հավասարվելով գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանին՝ նրա հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: ավելին, նա լրացուցիչ գործակիցներով ստանձնեց առաջատարի դերը: Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը անակնկալ պարտություն կրեց նախավերջին տեղն զբաղեցնող Վահե Դանիելյանից եւ կես միավոր զիջելով երկու առաջատարներին, ընթանում է 3-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ