Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»

Փետրվար 01,2021 20:20

ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել է Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Փաստաբանը նշեց, որ դատարանը հաստատված է համարել գործի քննությունից թաքնվելու և նոր արարք կատարելու ռիսկը, ինչը փաստաբանի դիտարկմամբ՝ ակնհայտ անհիմն և մտացածին է։

Վերաքննիչ բողոքում փաստաբանը վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի առկայության հարցը, թե՛ կալանավորման հիմքերը՝ ընդգծելով, որ դրանք անհիմն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728