Արցախյան 2-րդ պատերազմից հետո՝ դեկտեմբերի 3-ից սկսվել է Սյունիքի մարզի Դավիթբեկ սահմանամերձ գյուղի մանկապարտեզի շենքը։
Հիշեցնենք, որ գյուղը զգալի տուժել է հրետակոծությունից։ Մանկապարտեզի շենքի վերանորոգումը իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Կապանի քաղաքապետարանից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը 23 մլն 719 հազար 560 դրամ է, որից 65 տոկոսը կամ 15 մլն 417 հազար 714 դրամը կառավարության ներդրումն է, իսկ 35 տոկոսը կամ 8 մլն 301 հազար 846 դրամը ներդրել է Կապան համայնքը։ Վերանորոգումը վստահված է «Վիկարտ» ՍՊ ընկերությանը։
Կարդացեք նաև
Դավիթբեկ գյուղի մանկապարտեզի շենքը, ըստ շինարարների, հիմնովին է նորոգվում, կատարվում են ամրակցման աշխատանքներ, կենտրոնացված ջեռուցման համակարգ է գործելու։ Գյուղը գազաֆիկացված չէ, ինչի պատճառով մանկապարտեզի կաթսայատունը աշխատելու է թե վառելափայտով, թե էլեկտրաէներգիայով։
Վերանորոգումը նախատեսված է ավարտվել այս տարվա հունիսի 30-ին։ Մանկապարտեզին անհրաժեշտ նոր գույքը համայնքի միջոցներով է ձեռք բերվելու։ Ավելացնենք, որ մանկապարտեզն ունի 4 աշխատող, 11 սան։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ