Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարությա′ն, մենք բահերով չպետք է դուրս գանք «один на один» մայթերի սառույցները ջարդելու: Մենք հսկայական գումար ենք տվել դրա համար». Հռիփսիմե Առաքելյան

Փետրվար 01,2021 19:22

«Այսինքն՝ Երևանում կա ինչ-որ մեկը, որ իր քաղաքապետին չի ճանաչում ուղղակի»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կատարված միջադեպին  և նրա խոսնակի պարզաբանմանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը, մասնավորապես, պարզաբանել է.  «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ եւ կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից: Կիրակի ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսեւորել, ինչին արձագանքելով՝ քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները: Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, եւ ներողություն են խնդրել միջադեպի համար: Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված»:

Այս առիթով Հռիփսիմե Առաքելյանը, դիմելով Հայկ Մարությանին, ասաց. «Մարությա′ն, մենք բահերով դուրս չպետք է գանք «один на один» մայթերի սառույցները ջարդելու: Մենք հսկայական գումար ենք տվել դրա համար, հսկայական ՀՈԱԿ ենք ստեղծել. ինքս կողմ եմ քվեարկել, որ կարողանանք մաքրման աշխատանքներ իրականացնել Երևանում: Ի՞նչ է սա նշանակում: Ամեն մեկն իր փոցխն ու բահը վերցնի, գան Երևանի փողոցները մաքրե՞ն»:

Հռիփսիմե Առաքելյանը, հղում կատարելով սոցիոլոգիական հարցումներին, հավաստիացրեց՝ Հայկ Մարությանի վարկանիշն անկում է ապրում ու նշեց. «Տեսնելով, որ իր թիմն էլ  իրեն չի պահում, որոշել է  ձնամաքրմամբ զբաղվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728