Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» շատ պատգամավորներ մուննաթով են խոսում․ լավ կլիներ՝ սիրեին ժողովրդին»․ իրավապաշտպան

Փետրվար 01,2021 19:11

«Իմ քայլի» շատ պատգամավորներ ամբիցիաներով, մուննաթով են խոսում, հանդես գալիս։ Լավ կլիներ՝ սիրեին ժողովրդին եւ այն մարդկանց կողին լինեին ամբողջությամբ, որոնք այսօր ծանր վիճակում են, վշտի մեջ են»,-Civilnet TV-ի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ «Այդ նվիրվածությունից կշահեր իշխանությունը։ Դա այն անկեղծ, բաց ճանապարհն է, որը մարդիկ կգնահատեին»,-համոզմունք հայտնեց տիկին Ալեքսանյանը։

Նա կարծում է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե պատասխանատվություն է կրում, սակայն թիվ մեկ մեղավորն ինքը չէ, պետք  է պարզաբանի, թե ինչու թիվ մեկ մեղավորը չէ․ «Որոշ ընդհանուր բաներ պետք  է անկեղծորեն մարդկանց ասեր, թե ինչ էր տեղի ունեցել։ Չեմ ասում՝ բոլոր մանրամասները հրապարակեր, բայց դա կբերեր վստահությանը, մթնոլորտի հանդարտեցմանը։ Մինչեւ հիմա տպավորություն է, որ կաշկանդվածություն կա նման հայտարարություններ անելու, մինչդեռ դրանք կթուլացնեին լարվածությունը»։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ մինչեւ հիմա մարդիկ չգիտեն, թե ինչու չհաղթեցինք․ «Այն թերությունները, որոնք եղան, մի քանի բառով պետք է բացատրեին։ Վճռական խոսքի կարիք ունի ժողովուրդը, որ մեղավորները պատժվելու են։ Թափանցիկություն է պետք։ Իշխանությունը փոփոխությունների շատ մեծ եւ վճռական պահանջ պետք է դներ, սակայն ես չեմ տեսել նման վճռականություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728