Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել վերադարձնել Արցախյան պատերազմի բոլոր գերիներին

Փետրվար 01,2021 18:10

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ժամանակ գերեվարված անձանց և ռազմագերիներին, ինչպես նաև վերադարձնել զոհվածների մարմիններն իրենց ընտանիքներին:

«Բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց ազատությունը հակամարտության պատճառով, պետք է վերադառնան իրենց տները, իսկ զոհվածների հարազատները պետք է ստանան իրենց հարազատների մնացորդները՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի»,- ասվում է փորձագետների հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ անհայտ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը, ինչպես նաև հրաժարվելը հանձնել մահացածի աճյունները «կարող է հավասարվել բռնի անհետացման հետ», ինչը կանխելու պարտավորություն են ստանձնել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը:

«Մեզ անհանգստացնում են այն պնդումները, որ ռազմագերիները և այլ պաշտպանված անձինք ենթարկվել են առանց դատավարության սպանությունների, բռնի անհետացման, խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի, – ասվում է հայտարարության մեջ:- Ոչ մի բացառիկ հանգամանք ՝ լինի դա պատերազմական իրավիճակ, ներքաղաքական անկայունություն կամ այլ հանրային արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների և բռնի անհետացումների արդարացում: Նման գործողությունները, երբ կատարվում են զինված բախումների ընթացքում, կարող են նաև դիտվել որպես ռազմական հանցագործություններ»:

Փորձագետները նաև ահազանգել են զոհերի մարմինների նկատմամբ վատ վերաբերմունքի և դրանց պղծման կապակցությամբ: «Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ սկսել են ռազմագերիների և այլ գերիների վերադարձը, և մենք կոչ ենք անում նրանց ավարտին հասցնել բոլորի փոխանակումը, պարզել անհայտ կորածների ճակատագիրն ու գտնվելու վայրը և արժանապատիվ վերաբերվել դիակների հետ»,- կոչ են արել փորձագետները:

Նրանք նաև կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին իրականացնել բազմակողմանի, հապշտապ, անկախ և ոչ կանխակալ քննություն պատերազմի ժամանակ կատարված մարդու իրավունքները լուրջ խախտումների վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728