Սերը այս զույգին այցի եկավ Ամարասի կամարների ներքո` մաշտոցյան տառերի հաջորդականությունը պահպանելով. 12 տարի միասին են սովորել։ Արթուրն ու Անժելիկան Արցախի Սոս գյուղից են։ Աստված է օրհնել, որ նրանք այսօր երջանկության ճանապարհը բռնած առաջ են գնում` գիտակցելով, որ սերը հաղթում է համարյա ամեն տեղ։ Այս անգամ էլ հաղթեց։
Արթուրը ժամկետային զինծառայող էր մինչև պատերազմը։ Զորացրվելուց 2 ամիս հետո նորից միացավ հայրենիքի պաշտպանության գործին։
Ամարաս վանական համալիրը այսօր էլ կանգուն է։ Նա սպասում է պատերազմին հաղթած սերերին…
Կարդացեք նաև
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ