Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցում չի կարելի հաշվի չնստել Թուրքիայի հետ. Մեդվեդև

Փետրվար 01,2021 17:12

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ՝ այդպիսին են տարածաշրջանի իրողությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ազգային Անվտանգության փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր: Եվ շատ մոտ երկիր՝ Ադրբեջանի համար: Այդ գործոնի հետ հնարավոր չէ հաշվի չնստել»,- ասել է Մեդվեդևն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի միջև բեղմնավոր երկխոսություն է ձևավորված, երկու երկրների նախագահները շփվում են այդ թեմայով, որոշում է կայացվել ստեղծել հատուկ վերահսկող կենտրոն, որտեղ ներգրավված են ռուս և թուրք զինծառայողներ: «Եվ դա նույնպես ընդհանուր կայունացման տարր է… Պարզապես մենք պարտավոր ենք հաշվի առնել այն իրողությունները, որոնք կան մեր տարածաշրջանում: Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցն անհրաժեշտ է քննարկել նաև Թուրքիայի գործընկերների հետ»,- ասել է Մեդվեդևը:

Մեդվեդևը նաև նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը որոշված չէ, և այն այժմ չի կարելի քննարկել, ավելի լավ է այդ հարցը հետաձգել:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728