Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն իր պատվիրակված լիազորությունները պատշաճ չի կատարում, տեղի է ունենում համակարգված անօրինականություն քաղաքացու հանդեպ. Լևոն Բաղդասարյան 

Փետրվար 01,2021 16:59

Հանրահայտ փաստ է, որ պետական լիազոր մարմինների ապաշնորհ, շատ հաճախ օրենքի չիմացության հետևանքով բացառապես վերադասի անօրինական հրամաններ կատարելու արդյունքում խախտվում է շարքային քաղաքացու իրավունքը, արդյունքում՝ անհանդուրժողականություն գործադիրի նկատմամբ, ծանրաբեռնված դատարաններ, արտագաղթ։

Օրեր առաջ կառավարության նիստում անձամբ վարչապետը հայտարարեց, որ ճանապարհները Ռուսաստան բացվել են, անհրաժեշտ է տեստավորում, բացասական արդյունքի դեպքում ինչ-որ ծրագրով մուտք հեռախոս և կարող են տոմս գնել և մեկնել։ Հարյուրավոր քաղաքացիներ տեստավորվել են, տոմս են գնել, սակայն օդանավակայանի ինչ-որ պաշտոնյա լրատվության միջոցին տեղեկացնում է, որ մեկ օր առաջ օրենք են հանել, ենթադրում եմ՝ ինչ-որ գերատեսչության հրաման է, և արգելվել է տեստ վերցնող կազմակերպություններին քաղաքացիներից տեստ վերցնել, բացառությամբ կարծես երկու կազմակերպությունների, ու քանի որ այդ քաղաքացիներն օրենք ընդունելուց մեկ օր առաջ են հանձնել տեստերը,իրենց վրա էլ է դա տարածվում, չեն կարող մեկնել։

Այս ընթացքում, ըստ մամուլի տեղեկատվության, տոմսերի գինը հարյուրհիսուն հազար դրամից բարձրացել է հինգ հարյուր հազար և ավելի։ Փոխարենը պետական պատկան մարմինները ցուցում տան, որ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով արգելված է հետադարձ ուժ տալ, ուստի պետք է գործի մինչև այդ օրենքի ընդունումը հանձնած տեստերի իրավաչափ լինելը, քաղաքացիների իրավունքները խախտելով բերում է մի հարթության, որ նախատեսված չվերթով չեն թռչելու, կրկին տեստ հանձնեն, բնականաբար, բարձր գնով նոր տոմս գնեն:

Հարգելի պետական իրավասու մարմիններ.

Ո՞րն է պատճառը, որ օրենքին հետադարձ ուժ է տրվում, իսկ ձեզանից ոչ մեկը չի կանխում այդ անօրինականությունը։ Ո՞րն է պատճառը, որ երկու-երեք օրվա ընթացքում դրամն ինֆլյացիայի չի ենթարկվել, այլ ֆորս մաժորային երևույթներ տեղի չեն ունեցել, սակայն մի քանի օրվա ընթացքում տոմսերի գինը մինիմում երեք հարյուր տոկոսով թանկացել է։ Ո՞րն է պատճառը, որ կառավարության նիստում անձամբ վարչապետի կողմից չի ասվում, որ տեստավորման արտոնյալ կազմակերպություններ կան ու պետք է իրենց դիմել, սակայն օրեր անց, ըստ օդանավակայանի պաշտոնյայի, հայտարարվում է, որ օրենք են հանել, կարծում եմ դա ինչ-որ գերատեսչության հրաման է, որպեսզի իրենց իմացած կազմակերպությունում տեստավորման գումարները վճարվեն։

Ըստ էության, տեղի է ունենում համակարգված անօրինականություն, թալան քաղաքացու նկատմամբ։ Քաղաքացին պաշտպանված չէ։ Պետությունն իր պատվիրակված լիազորություններն ի դեմս լիազոր մարմինների պատշաճ չի կատարում:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728