Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս արտագաղթը 90-ականների արտագաղթից ավելի զարհուրելի է լինելու». Նաիրա Զոհրաբյանը` «Զվարթնոց» օդանավակայանում տեսածի մասին

Փետրվար 01,2021 15:21

«Այն, ինչ կատարվում էր օդանավակայանում այսօր, արմագեդոն էր: Պետք էր տեսնել, թե մեր հայրենակիցները ընտանիքներով, նորածին երեխաներով ինչպես էին փախչում հայրենիքից»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`անդրադառնալով այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված խառնաշփոթին:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է այսօրվանից`փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։ Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի:

«Քանի որ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չէին, որ COVID-ի թեստը պետք է ներբեռնեին հեռախոսի մեջ եւ թղթային տարբերակով էին գնացել թռիչքի, իրենց թույլ չէին տալիս թռչել: Իսկ երեկ 23.30-ին Երեւան-Մոսկվա մեկ կողմանի տոմսի գինը հասավ 750 դոլարի: Առաջիկա օրերին երեւի տոմսերը վաճառելու են աճուրդով, լոտերով»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով. «Այն հաջողակները, որոնք ներբեռնել էին COVID-ի ծրագիրը եւ բոլոր կանոնները պահպանել էին, նրանց հաջողվեց թռնել, նրանք իրենց համարեցին երջանիկ: Ես կարող եմ ցավալի կանխատեսում անել, որ այս արտագաղթը 90-ականների արտագաղթից ավելի զարհուրելի արտագաղթ է լինելու: Ինչո՞ւ: Որովհետեւ, ցավոք սրտի, մեր բազմաթիվ հայրենակիցների եւ նրանց երեխաների համար Հայաստանը ամենավտանգավոր երկիրն է»:

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են մարդիկ գնում. «Եվ պատճառը հուսալքությունն էր, տագնապը եւ անվստահությունը, որ վաղը Երեւանում, Վանաձորում եւ մեր այլ քաղաքներում թուրքը դուռը բացելու ու մտնելու իրենց տուն»:

Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ` հեռացողները մեծ մասամբ Նիկոլ Փաշինյանին ընտրողներն էին. «Այո, նրանք էին, որովհետեւ պարզ էր, այն հատվածն էր, ով երկար տարիների հուսալքությունից, անարդարություններից, հուսահատությունից, Նիկոլի եւ նիկոլականության մեջ, իշխանափոխության, այդ հեղափոխության մեջ տեսել էր հույս եւ հավատում էր, որ, իրոք, ինքը 3 միլիոն վարչապետներից մեկն է, որ ինքն այլեւս լավ է ապրելու, որովհետեւ Նիկոլը բոլորի թալանածը հետ է բերելու եւ ծրարներով բաժանելու է 3 միլիոն վարչապետերին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728