Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

«1 բայրաքթարի ստեղծման վրա ծախսել են մոտ 270 մլն դոլար, այդ 270 մլն դոլարը մեր գիտությանը հատկացված միջոցներն են՝ 10 տարվա ընթացքում». Ռադիկ Մարտիրոսյան

Փետրվար 01,2021 15:04

Փետրվարի 1-ին կայացած «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ելույթ ունեցավ ու հիշեցրեց, թե որքան է կազմում գիտության ֆինանսավորումն այսօր Հայաստանում. «Թուրքիայում մեկ բայրաքթարի ստեղծման վրա ծախսել են մոտ 270 մլն դոլար: Այդ 270 մլն դոլարը մեր գիտությանը հատկացված միջոցներն են 10 տարվա ընթացքում»:

Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ մեր գիտաշխատողների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը կազմում է մեր երկրի միջին աշխատավարձի կեսը. «ԳԱԱ աշխատողների 2/3-ը ստանում են մինիմալ աշխատավարձ»:

ԳԱԱ նախագահը համեմատեց մեր գիտնականների, գիտության վիճակը ՌԴ-ի, հարեւան երկրների հետ՝ ցույց տալու համար, թե ինչ խղճուկ վիճակում է մեր գիտությունը: Նա միջազգային ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց, որի եզրակացությամբ՝ այն երկրները, որոնք գիտությանը տալիս են ՀՆԱ 1 տոկոսից էլ քիչ, չի կարող գիտությունը որեւէ ազդեցություն ունենալ այդ երկրի զարգացման վրա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728