Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստան է բերվել 70 նոր կիսավագոն, որոնք սպասարկելու են արտահանման-ներմուծման փոխադրումները. ՀԿԵ շարժակազմի թարմացման գործընթացը շարունակվում է

Փետրվար 01,2021 10:32

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սկսել է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի թարմացման գործընթացը: Առաջին փուլում Սևանի գծային ուղեմասին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության երեք նոր ավտոմեքենա:

Մինչև տարեվերջ Ընկերության ձեռնարկությունների համար նախատեսվում է ձեռք բերել ևս 6 նմանատիպ մեքենա:

Նման տեխնիկայի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղու բարդ ռելիեֆով, ինչպես նաև նրանով, որ աշխատողները պետք է սպասարկեն երկաթուղային գծերը տարբեր եղանակային պայմաններում: Նոր մեքենաները կփոխարինեն 90-ականների արտադրության փոխադրամիջոցները, ինչը զգալիորեն կհեշտացնի աշխատանքային գործընթացը՝ պահպանելով աշխատանքի անվտանգության նորմերը:

Միևնույն ժամանակ, շարունակվում է նաև շարժակազմի նորացման գործընթացը: 2020 թվականի վերջին ընկերությունը բեռնատար շարժակազմի թարմացման ծրագրի շրջանակներում գնեց և Հայաստան բերեց կիսավագոնների հերթական խմբաքանակ` 70 միավորի չափով, որոնք սպասարկելու են արտահանման-ներմուծման փոխադրումները:

Երկաթուղու տեխնոլոգիական ավտոպարկի և շարժակազմի թարմացման գործընթացը շարունակվելու է:

 «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հարավկովկասյան երկաթուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728