2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն միավորվեցին Չարենցավան քաղաքն ու Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան գյուղերը՝ դառնալով Չարենցավան խոշորացված համայնք։
Բնակիչները թերահավատորեն էին մոտենում համայնքների խոշորացման այս ծրագրին, առանձնապես մեծ ակնկալիքներ չունեին։ Գյուղերում խնդիրները շատ էին, բյուջեն՝ փոքր։
Գյուղացիների մի մասը գոհ է խոշորացումից, մի մասն էլ խոշորացման գաղափարի հետ չեն հաշտվում, կարծում են՝ առանց միավորվելու էլ իրենց գյուղն իր խնդիրներն իր սեփական միջոցներով կարող էր լուծել։
Ինչ արդյունք տվեց գյուղերի միավորումը այս երեք տարում՝ կարդացեք մուլտիմեդիա պատմությունը։
Կարդացեք նաև
Հեղինակ՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Օպերատոր՝ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ