Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց 81-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի ավարտին, որին մասնակցում է 14 շախմատիստ, դեռ չորս տուր կա:
Այսօր կայացած իններորդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը Մամիկոն Ղարիբյան-Հովիկ Հայրապետյան դիմակայությունն էր, որում միջազգային վարպետ Ղարիբյանը սպիտակներով առավելության հասավ արցախցի գրոսմայստերի նկատմամբ եւ 6,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Նրանից կես միավոր պակաս են վաստակել միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը եւ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ