Արդեն տեղեկացրել ենք, որ շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի տասը մասնակիցները պայքարում էին նաեւ բարձրագույն խմբի առաջնության՝ կանոնակարգով սահմանված երեք ուղեգրերի համար:
Դրանցից երկուսին ժամանակից շուտ տիրել էին Աստղիկ Հակոբյանը եւ Արփինե Գրիգորյանը: Մնում էր իմանալ, թե երրորդ ուղեգիրը ում բաժին կհասնի: Այսօր զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը՝ մեկ կարգ բարձր առաջնությանը մասնակցելու իրավունքը նվաճեց Նարե Առաքելյանը:
Սակայն չի բացառվում, որ առաջին խմբից էլի շախմատիստներ հանդես գան բարձրագույն խմբում: Դա կախված կլինի նրանից, թե ուժեղագույններից քանիսը կհաստատեն իրենց մասնակցությունը:
Կարդացեք նաև
Հայտնի է նաեւ, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց բարձրագույն խմբի առաջնության հաղթողը համալրում է ազգային հավաքականի թափուր տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ