«Այսօր» – Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին:
Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռքը ու իջել բակը մաքրելու: Հարևանները, տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին:
Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին:
Ականատեսների վկայությամբ՝ Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը, տուն է տարել այդպիսով՝ հանդարտեցնելով լարված վիճակը:
Կարդացեք նաև
Aysor.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանն ասաց, որ կենցաղային շատ տհաճ միջադեպ է եղել, որի մասին չի ցանկանում խոսել:
«Ավելացնելու բան չունեմ», – ասաց նա: