Շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի մասնակիցները ավարտեցին պայքարը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:
Վերջին տուրում երկու առաջատարներից Աստղիկ Հակոբյանը պարտվեց Միլենա Գասպարյանին, իսկ Արփինե Գրիգորյանը պարտության մատնեց Մանե Ղարիբյանին եւ 8,0 միավորով դարձավ միանձնյա հաղթող:
Ասtղիկը 7,0 միավորով բավարարվեց երկրորդ տեղով, իսկ լավագույն եռյակը 6,0 միավորով եզրափակեց Վերոնիկա Խաչատրյանի հետ միավորը բաժանած Նարե Առաքելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ