«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Գորիս հատվածը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Գավառի, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Հարթավան-Քուչակ, Մարտունի-Վարդենիս, Արթիկ-Ալագյազ և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածներում բուք է։
Կարդացեք նաև
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ