ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, կալանքի միջնորդությունը մերժվել է։
Այս մասին Aravot.am-ին ասաց նրա պաշտպան Գոռ Սաղոյանը։ Այս պահին նրանք ՁՊՎ-ում են, համապատասպան փաստաթղթերեն են լրացնում, որից հետո Իսրայել Հակոբկոխյանը ազատ կարձակվի։
Հիշեցնենք, հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաքի ընթացքում 21 անձ բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։ Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել էր՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։
Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ