Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյանն ազատ կարձակվի՞. դատարանի որոշումը՝ վաղը

Հունվար 31,2021 00:35

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի գործով դատական նիստը:

Նրա ձերբակալության իրավաչափության հետ կապված՝ պաշտպանի ներկայացրած բողոքի հարցով դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 16.00-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Իսրայել Հակոբկոխյանի պաշտպան Գոռ Սաղոյանը տեղեկացրեց՝ երեկ բողոքարկել էին Իսրայել Հակոբկոխյանի ձերբակալության իրավաչափության հարցը ու մանրամասնեց. «Երեկ նիստը սկսվեց, ընթացքում մուտքագրվեց նաև կալանավորման միջնորդությունը: Ու արդեն օրենքով սահմանված կարգով միացվեց. քննարկվում է համատեղ: Այսօր՝ ժամը 20.00-ից նիստը սկսվել էր: Քիչ առաջ այն ավարտվեց: Վաղը՝ ժամը 16:00-ին դատարանը կհրապարակի որոշումը»:

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաքի ընթացքում 21 անձ բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։ Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել էր՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031