Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:
Խաղացված ութ տուրից հետո միջազգային վարպետ Դավիթ Շահինյանն ու գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը 6,0 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:
Տղամարդկանց առաջնության 14 մասնակիցները դեռ պիտի անցկացնեն հինգ տուր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ