Շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում այսօր կայացան նախավերջին տուրի հանդիպումները:
Մասնակից 10 աղջիկները պայքարում են ոչ միայն մրցանակային տեղերի, այլեւ բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար:
Ութերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում առաջին տեղը 7,0-ական միավորով բաժանում են Աստղիկ Հակոբյանն ու Արփինե Գրիգորյանը:
Նրանց հետապնդում են 5,5-ական միավոր վաստակած Աննա Խաչատրյանը եւ Նարե Առաքելյանը:
Կարդացեք նաև
Անկախ եզրափակիչ տուրի արդյունքներից՝ Աստղիկն ու Արփինեն նվաճել են բարձրագույն խմբի ուղեգիր: Երրորդի ճակատագիրը կորոշվի վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ