Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում հիմնել տեղական ինքնակառավարման և այլ պետական մարմինների կառույցներ:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կենտրոնական, տեղական գործադիր և այլ պետական մարմինները պետք է մինչև 2021 թ. մարտի 1-ը Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնեն առաջարկներ դրանց համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ստորագրած փաստաթղթում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ