Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել այսօր Աղդամի շրջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տարածքում:
«Իսկապես, Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների բացումը շատ կարևոր իրադարձություն է: Կցանկանայի համոզմունք հայտնել, որ Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինծառայողները, իհարկե, Ադրբեջանի աջակցությամբ, հնարավոր ամեն բան կանեն տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար»,- ասել է Ֆոմինը:
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ կենտոնի բացումը նշանակալի իրադարձություն է:
Կարդացեք նաև
«Թուրք և ռուս զինծառայողներն իրենց հարմարավետ կզգան, հանգիստ կլուծեն այն հարցերը, որոնք կկանգնեն իրենց առջև: Իսկ մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի կենտրոնը լիարժեք կատարի իր առջև դրված առաջադրանքները»,- ասել է Հասանովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ