Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշին օր-օրի նորից ադրբեջանականացվում է, իսկ բռնազավթված հայկական տարածքների բնակչությունն այսօր՝ գաղթականի կարգավիճակում ժամանակավոր կացարաններ է փնտրում. Սենոր Հասրաթյան

Հունվար 30,2021 16:04

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

«Այսօր «Շուշիի կարգավիճակի» վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթից հետո նորից համոզվեցի, որ կա մարդու տեսակ, ով ժողովրդի անունից զավթած լինելով իշխանությունը՝ կարող է ոչ միայն անտեսել իրեն իշխանական աթոռին բերած ժողովրդի հետաքրքրությունները, այլև անընդհատ անամոթաբար նրան ստել…

Մարդու այդ տեսակը երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է… Հակառակ դեպքում իր այդ անտրամաբանական ու ազգավտանգ «արդարացումներով» նա վերջնականապես լափելու և կործանելու է մեր Հայրենիքը… Իսկ հետո, ինչպես միշտ, մենք կատարվածը վերագրելու ենք հայի դժբախտ ճակատագրին, այլ ոչ թե մարդու այն տեսակին, որին իշխանության է բերել նույն ինքը՝ հայ ժողովուրդը…

Հ.գ. – Հետաքրքիր է մարդու այդ տեսակը երկրի թիվ մեկ ամբիոնից խոսելով 90-ականների սկզբին Շուշին 90%-ով ադրբեջանաբնակ քաղաք լինելու մասին, տեղյա՞կ էր, որ դարեր շարունակ 100%-ով հայաբնակ էին Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բռնազավթված տարածքները… Եթե այո, ապա ինչպես է վերաբերվում այն իրողությանը, որ Շուշին օր-օրի հետևողականորեն նորից ադրբեջանականացվում է, իսկ բռնազավթված հայկական տարածքների բնակչությունն այսօր՝ գաղթականի կարգավիճակում ժամանակավոր կացարաններ է փնտրում Ստեփանակարտում, Երևանում և այլուր…

Ես այդ հարցի պատասխանն ունեմ, իսկ դո՞ւք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031