Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ նախաքննությունը շարունակվում է: Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է: Այս պահի դրությամբ դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում