Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծաբան․ «ՀՀ-ն ու Ադրբեջանը հայտնվել են հակամարտության պարադիգմի փակուղիում․ Գերիների փոխանակման հարցը դիտարկվում է ոչ թե մարդասիրական, այլ քաղաքական հաշվարկների հարթակում»․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 30,2021 13:45

London School of Economics-ը քննարկել է ԼՂ հակամարտության վերջին զարգացումները մարդասիրական ոլորտի տեսանկյունից վերլուծաբան Բրոյերսի և պատմաբան Լեյքոկի մասնակցությամբ։

Չնայած վերջին պատերազմը տևել է համեմատաբար ավելի կարճ, այն մեծ ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ է դարձել, ասում է վերլուծաբան Լոուրենս Բրոյերսը London School of Economics կազմակերպած քննարկմանը ՝ ԼՂ հակամարտության մարդասիրական ոլորտի հետևանքների մասին: Պատերազմը ուղեկցվեց քաղաքացիական բնակչության հրթիռակոծումներով, տեղահանվածներով, արգելված կասետային զինատեսակների կիրառմամբ, պատերազմական հանցագործություններով ու գերիների սպանությամբ: Պատերազմի արդյունքում եղան նոր տեղահանվածներ ու փախստականներ:

«Պատերազմի ընթացքում կիրառվել են նաև արգելված ֆոսֆորային զինատեսակներ: Երկու կողմերը մեղադրել են միմյանց, սակայն, որքան ինձ հայտնի է, զենքի կիրառումից այրվածքներ ու այլ ապացույցներ ներկայացված են եղել հայկական կողմից»,- նշում է Բրոյերսը:

ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերություններն այսօր հասել են այն նվազագույն կետին, երբ չեն գործում մարդասիրական նորմերը՝ օրինակ՝ գերիների փոխանակումը, ընդգծում է Բրոյերսը՝ շեշտելով՝ այս հարցը դիտարկվում է ոչ թե մարդասիրական, այլ քաղաքական հաշվարկների հարթակում:

«Այս նոր իրավիճակը լավագույն սցենարը չէ կողմերից յուրաքանչյուրի համար, բացառությամբ անկասկած Թուրքիայի: Խաղաղության հիմքերը չափազանց մշուշոտ են: Հակամարտության կողմերը՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը հայտնվել են հակամարտության պարադիգմի փակուղիում»,- ասում է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031