Լրահոս
Օրվա լրահոսը

Հենզել Մկոյանը՝ իր եղբոր կնոջ ինքնասպանության դրդապատճառների մասին․ «Ժամանակ»

Հունվար 30,2021 12:56

Ջավախքում հունվարի 27-28-ը տեղի է ունեցել 3 ինքնասպանություն: Ինքնասպանություն գործածներից մեկը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր կինն է:

Եթե մյուս երկու ինքնասպանությունները, հավանական է, որ սոցիալական խնդիրներով էին պայմանավորված, Հենզել Մկոյանը պնդում է, որ իր եղբոր կնոջ հետ տեղի ունեցածը քաղաքական պատճառների հետևանք է:

Հիշեցնենք, որ 2020-ի մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում վեճ էր ծագել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և պատգամավոր Հենզել Մկոյանի և կողմերի համակիրների միջև, հնչել էին կրակոցներ:

Հարցին՝ որքանո՞վ եղբոր կնոջ ինքնասպանությունը կարող էր կապ ունենալ նախկին պատգամավորի քաղաքական գործունեության հետ, նշեց, որ մի քանի հարց կա:

«Առաջինը, որ այդ նախկին ոստիկանապետը առաջին կրակողն ինքն էր: Երբ որ մարդը երեք անգամ ճակատային կրակում է, ինքն է մեղավոր, իսկ էն փոքրիկ երեխան, որ, ընդամենը տեսնելով, որ իր հորեղբոր վրա է կրակում, վերցրել է զենքն ու վազել է: Դրա համար 18 տարեկան տղային նստեցրին ու մորը թույլ չէին տալիս, որ գոնե հեռախոսով որդու հետ խոսի: Ինքը շատ ազդվեց դրանից: Ես այդ ժամանակ պատգամավոր էի: Միշտ գալիս լալիս էր, ասում էր՝ թողեք գոնե մի անգամ հետը խոսեմ: Դրանից մեկ տարի առաջ նրա մարմնի մեջ 6 սմ չափի կիստա էին տեսել և ասել էին, որ իրեն չի կարելի սթրեսներ ապրել, կարող է վատ բան դառնա: Մայրը շատ էր մտածում, որ որդին բանտում է նստած, ու չեն թողնում խոսել:

Երկրորդը՝ օգոստոսի 21-ին իր ամուսնու մեքենան պայթեցրին, հրաշքով կյանքը փրկվեց եղբորս: Դա էլ էր իր վրա ազդել: Հետո սկսվեցին քաղաքական հալածանքները, երբ ես իմ թեկնածությունը դրեցի: Սկսեցին ստուգումները իր ամուսնու ֆիրմաներում: Այդ ամենն անդրադարձավ, և այդ կենսուրախ կինը չդիմացավ»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, Հենզել Մկոյանը նշեց, որ նախկին ոստիկանապետի հետ լարվածությունն, արդեն մեկ տարի է, չկա:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031