Հայրենյաց պաշտպանի օրը ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության մի խումբ անդամներ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված նահատակների հիշատակին:
Այնուհետև միության անդամները բարձրացել են Շուշիի տանկ-հուշարձանի մոտ։ Պատերազմի օրերին հուշարձանի տարածքը ենթարկվել էր հրետակոծության, վնասվել է նաև բուն հուշարձանը և ակնհայտ էր, որ դրանից հետո այնտեղ մաքրման և վերականգնման աշխատանքներ չեն կատարվել:
Միության անդամները տեղում որոշեցին հուշարձանի տարածքը մաքրել աղբից, քարերից ու ավազից: Ներկայումս հուշարձանը գտնվում է պատերազմից հետո հաստատված նոր բնագծերի մոտ։
ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Շուշիի տանկ-հուշարձանը հաղթանակի խորհրդանիշ է և իրենք հաճախ են տոնական օրերին այնտեղ այցելում: Իսկ այժմյան անմխիթար վիճակը չէր կարող անտարբեր թողնել երիտասարդներին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում