Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի ընտրյա՜լ պատգամավորներից եւ ոչ մեկին չտեսա զոհերի հարազատների կողքին, նրանց գգված, շիրիմներին խոնարհված. «Ազգ»

Հունվար 30,2021 11:19

2021 թվականի հունվար 28-ին՝ Հայոց բանակի տոնական օրը, Եռաբլուրում ես զգացի այս ձմեռվա առաջին ցուրտը. որդեկորույս, որբ եւ այրի մեր ժողովուրդն արդեն անձայն է լալիս, իսկ Հայոց պետությանն ու Բանակին ամենաթանկ ընծան զոհաբերած հայ ծնողը գրկել էր դեռեւս հողե շիրիմները մեր լույս տղաների, խունկ էր ծխում, ծաղիկ խոնարհում, մրմնջում կարոտի բառեր…

Ո՛չ շեփոր, ո՛չ թմբուկ, ո՛չ խրոխտ խոսքեր, տոնի հիշողությունը փոշիացրած իշխանությունից, ժողովրդի ընտրյա՜լ պատգամավորներից եւ ոչ մեկին չտեսա զոհերի հարազատների կողքին, նրանց գգված, շիրիմներին խոնարհված:

Կառավարությունը, պետությունը չի ապրում այն վիշտը, որ զոհվածների ծնողներն են ապրում, կառավարությունը, պետությունը հերոսանալու, անմահանալու ճակատամարտը տանուլ է տվել, եւ հիմա մի հասարակ գրագիր էլ չկա, որ գթասրտության, սիրո նամակներ գրի հայոց սուրբ հողը պաշտպանած, այդ հողը ամուր գրկած առաքինության զինվորներին:

Այն զինվորներին, որ հաղթել են իրենց ապրած կյանքով, այն զինվորներին, որ հայոց բանակ են կերտել, որի անունը միշտ փորձել են պահել անպարտելի, այն զինվորներին, որ անհաշտ են եղել նահանջի ու պարտության հետ, այն զինվորներին, որոնց համար պետությունն արժեք է, նրա բանակն ու զինվորը ամենամեծ սրբությունն են:

Եռաբլուր բարձրանալն ինձ համար դժվար էր երեկ: Ողնաշարս մրսում էր: Ես՝ պարտված պետության քաղաքացիս, զարմիկիս՝ նոյեմբերի 7-ին Շուշիի համար կյանքը նվիրաբերած Գեւորգ Արշակյանի շիրիմին խոնարհված, պարտքս դեռ չեմ մարել:

 

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031