Ռուս զինծառայողները սկսել են տեխնիկա տեղափոխել Ադրբեջանի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը (Համատեղ կենտրոն)։
Ռուսաստանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մի քանի օր շարունակ այդ վայրում ռուս խաղաղապահներն ուսումնասիրել են Համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, առաջադրանքներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև կենտրոնն ընդունող երկրի մշակույթը, ավանդույթները և առանձնահատկությունները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ