Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունները բավականաչափ կարեւոր են եւ հավելյալ վերլուծության անհրաժեշտություն ունեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 30,2021 10:37

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ գտնվել է Թուրքիայում։ Մինչ այդ նա այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան։

Տարածաշրջանային բոլոր երկրներ կատարած այցերով փաստորեն ամբողջանում է Թուրքիայի իշխանությունների կողմից առաջարկված համագործակցության «3+3» (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձեւաչափը։

Եթե ի սկզբանե խոսվում էր «վեցնյակի հարթակ» ստեղծելու մասին, ապա անցումը «3+3»-ի ցույց է տալիս, որ որպես հիմնական խաղացողներ Թուրքիան իր հետ միասին ընդունում է Ռուսաստանին եւ Իրանին։ Մինչդեռ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը չեն դիտարկվում նույն հարթության մեջ։

Նկատենք, որ Վրաստանում եւ Ադրբեջանում թուրքական ազդեցությունը մոտ է այդ երկրների ազգային անվտանգությունը վտանգող սահմանագծին, իսկ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն էապես խոցելի է դարձել արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով։

Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի ընթացքում բավականին հետաքրքիր եւ կարեւոր հայտարարություններ հնչեցին։ Դրանք արեւելագետ Արմեն Պետրոսյանը բնորոշում է որպես «ոսկերչական նրբությամբ ընտրված բառապաշարով ուշագրավ հայտարարություններ»։ Օրինակ՝ «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ», «Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գիծն է, եւ այդ մասին նախկինում եւս հայտարարվել է»։

Ըստ արեւելագետի, դրանք բավականաչափ կարեւոր են եւ հավելյալ վերլուծության անհրաժեշտություն ունեն։ «Մակերեսային մոտեցման դեպքում կամ ձեւական հարթությունում իրանական կողմի այս ուղերձները կարելի է դիտարկել նաեւ՝ որպես Բաքվում հնչած ոգեւորիչ եւ հաղթանակի շնորհավորական հայտարարությունները հավասարակշռելու ձգտում։ Բայց դա այդպես չէ»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031