Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնապահպան․ Ադրբեջանական կողմը կարող է իրականացնել այնպիսի քայլեր, որ Հայաստանը կանգնի բնապահպանական աղետի առջև․ «168 ժամ»

Հունվար 30,2021 10:27

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 26-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Սևանա լիճը սնուցող Որոտան և Արփա գետերի ակունքները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

168.am-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադառնալով թշնամու հսկողության տակ գտնվող Որոտան և Արփա գետերի ակունքներին և այդ համատեքստում Սևանա լճին սպասող վտանգներին՝ նշեց, որ առաջին խնդիրը, որի առջև կարող է կանգնել հայկական կողմը՝ Սևանի ջրային պաշարներն են։

«Կարող է հազար ու մի հարց առաջանալ, դրա համար իսկապես այն բոլոր խնդիրները, որոնք, այսպես կոչված, պատերազմի արդյունքում առաջացան, խիստ վտանգավոր են Հայաստանի համար և կարծես դեռ առանձին մարդկանց կողմից են միայն գնահատվում և գիտակցվում, ցավոք»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Ըստ նրա, ադրբեջանական կողմը կարող է և հնարավոր է իրականացնի այնպիսի քայլեր, որ Հայաստանը կանգնի բնապահպանական աղետի առջև։

«Ադրբեջանի մշտական երազանքն է եղել բնապահպանական աղետի հասցնել Հայաստանին, բայց նրանց չի հաջողվել։ Վստահ եմ, որ այժմ նրանք դրա փորձը կանեն, դրա հավանականությունը շատ բարձր է»,- շեշտեց բնապահպանը։

«Սա պետական կառույցների ու նրանց միջև եղած հարաբերությունների գործն է, նրանց լուծելու խնդիրն է։ Ադրբեջանը միշտ ձգտել է Սևանի հետ կապված խնդիրների մեջ որևէ բացասական մասնակցություն ունենալ։ Իհարկե, Ադրբեջանը փորձ կանի այնպես անել, որ ինչ-ինչ ճանապարհներով ազդի Սևանա լճի պաշարների վրա»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մնում է հուշեք ինչպես կարող են դա անել,թե չէ իրենց թողնենք՝չեն ,,ֆայմելու,,….

  2. Վահե says:

    Նախ պետք է նշել, որ ջրերի մեծ մասը ձևավորվում է մեր տարածքում։ 2-րդ եթե հանդգնեն նման բան անել, պատասխան կարող ենք տալ Տավուշի մարզի գետերով, որոնք ամբողջությամբ հոսում են դեպի ադրբեջան, ու որոնց ջրերով ոռոգվում է հսկայական գյուղատնտեսական տարածքներ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031